Ծաղկաձորում էլ չենք մոռանում ՀԴՄ կտրոնների մասին. վարչապետը նորություն է հյատնել. տեսանյութ

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվում է Ծաղկաձորում, որտեղ առավոտյան Կեչառիսի վանական համալիրում մասնակցել էր Սուրբ և անմահ պատարագի՝ քաղաքացիներին շնորհավորելով Աստվածածնի վերափոխման տոնի՝ Խաղողօրհնեքի առթիվ:

Կառավարության ղեկավարը տեսանյութ է հրապարակել «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ հիշեցնելով ՀԴՄ կտրոնների մասին:

«Ծաղկաձորում էլ չենք մոռանում ՀԴՄ կտրոնների մասին:

Առաջիկայում գործարկելու ենք համակարգ, որը ցույց է տալու, թե ՀԴՄ կտորնների ստացման իմաստով որ համայնքներն են առաջատար: Լավ ցուցանիշներ ունեցող համայնքները լրացուցիչ բոնուսներ կստանան սուբվենցիոն ծրագրերով»,- հայտնել է վարչապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ