Ավելի քան 1,5 տարվա դադարից հետո Դամասկոսից Մոսկվա է ժամանել առաջին ուղևորատար չվերթը

Առաջին անգամ ավելի քան մեկուկես տարվա ընթացքում Սիրիայի Դամասկոս քաղաքից ուղևորատար չվերթ է ժամանել Մոսկվա:

«Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է «Շերեմետևո» միջազգային օդանավակայանը։

Օդանավակայանի պաշտոնական կայքի տվյալների համաձայն՝ Syrian Airlines ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի ժամանակով ժամը 06:44-ին։

Flightradar մոնիթորինգային ծառայության տվյալներով՝ Airbus A320 ինքնաթիռը Դամասկոսի միջազգային օդանավակայանից օդ է բարձրացել տեղական ժամանակով ժամը 02:14-ին (որը համընկնում է Մոսկվայի ժամանակի հետ)։

Ավելի վաղ Syrian Airlines-ը հայտնել էր, որ օգոստոսի 16-ից կվերսկսի Դամասկոս-Մոսկվա չվերթները։ Ուղևորներին առաջարկվել էր ամրագրել տոմսերը ավիաընկերության պաշտոնական կայքի կամ բջջային հավելվածի միջոցով՝ ուղիղ վճարման հնարավորությամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ