![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կեչառիսի վանական համալիրում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի:
Այս մասին նա հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ հրապարակելով տեսանյութ՝ միաժամանակ քաղաքացիներին շնորհավորելով Աստվածածնի վերափոխման տոնի՝ Խաղողօրհնեքի առթիվ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սբ. Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է, որն այս տարի նշվում է օգոստոսի 16-ին։
![]()