Թրամփը խոստում է տվել F-35-ների վերաբերյալ, այժմ մենք սպասում ենք դրա կատարմանը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից խոստում է ստացել Թուրքիային F-35 կործանիչների մատակարարման վերաբերյալ և այժմ սպասում է դրա կատարմանը։

«Ես Թրամփից F-35-ների վերաբերյալ խոստում եմ ստացել և սպասում եմ, որ այն կատարվի»,- ասել է Էրդողանը։

Թուրքիային 2019 թվականին՝ ռուսաստանյան C-400 զենիթահրթիռային համալիրներ ձեռք բերելուց հետո, դուրս էին թողել F-35-ի միջազգային ծրագրից: ԱՄՆ-ն հայտարարել էր, որ ռուսաստանյան համակարգերի շահագործումը կարող է վտանգի տակ դնել ամերիկյան կործանիչների ցածր նկատելիության տեխնոլոգիաները։

Հուլիսին Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում Թրամփը հայտարարել էր, որ իր վարչակազմը մտադիր է Թուրքիայի նկատմամբ հանել CAATSA օրենքով սահմանված պատժամիջոցները, որոնք կիրառվել էին 2020 թվականին C-400-ների գնման պատճառով։ Ամերիկայի նախագահը նաև չէր բացառել Անկարայի վերադարձը F-35 ծրագրին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ