![]()
ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության հետագա հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի ողջամիտ ժամկետներում։
Այս մասին «Ռիա Նովոստի»-ին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։
«Ելնում ենք նրանից, որ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի ողջամիտ ժամկետներում»,- ասել է Մասադիկովը։
Ավելի վաղ ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտնել էր, որ կազմակերպության մարմիններում Հայաստանի ձայնի իրավունքից հնարավոր զրկումը կպահանջի բոլոր անդամ պետությունների համաձայնությունը։ Ըստ նրա՝ այս հարցը, հավանաբար, երկրների ղեկավարները կքննարկեն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստում, որը կանցկացվի Մոսկվայում նոյեմբերի 11-ին։
![]()