![]()
Երևանում oգոստոսի 16-ի երեկոյան և 17-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ։
Օգոստոսի 17-ի ցերեկը, 18-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 16-20-ին՝ երեկոյան ժամերին, սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։
Օգոստոսի 16-20-ին՝ գիշերը և կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, 16-17-ին առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հյուսիսարևելյան և արևելյան՝ 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ։
Օգոստոսի 16-20-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
![]()