![]()
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գորիսում անցկացվել է «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնը։
ԿԳՄՍ-ից հայտնում են, որ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը և Հանրային հեռուստաընկերության Գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը շրջել են Գորիսով և մասնակցել տեղական արտադրանքի տոնավաճառին:
Նշվում է, որ փառատոնի հյուրերն ու մասնակիցները հնարավորություն են ունեցել օգտվելու նաև անվճար երթուղիներից և բացահայտելու Գորիսի ու Սյունիքի մարզի տեսարժան վայրերը:
Գրիգոր Տաթևացու անվան հրապարակում երեկոյան կայացել է երգչուհի Տաթև Ասատրյանի մեծ մենահամերգը, որով էլ եզրափակվել է «Ֆեստիվառի» գորիսյան երեկոն։



![]()