![]()
ՌԴ ԱԳՆ-ն պարզաբանումներ է խնդրել ԱՄՆ-ից և Թուրքիայից՝ Ուկրաինային Թուրքիայում գտնվող ամերիկյան արտադրության սպառազինություն հնարավոր մատակարարելու ծրագրերի վերաբերյալ։
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան նշել է, որ դեռևս պարզ չէ՝ ով է նախաձեռնության հեղինակը և երբ կարող են իրականացվել մատակարարումները։ Նրա խոսքով՝ նման քայլը կարող է երկարաձգել պատերազմը և բացասաբար ազդել Մոսկվայի հարաբերությունների վրա Վաշինգտոնի և Անկարայի հետ։
![]()