![]()
ՄԱԿ-ի միջազգային օդերևութաբանական կազմակերպության մասնագետները հայտարարել են, որ 2019 թվականն ամենաշոգ տարին է օդի ջերմաստիճանի դիտարկման ողջ պատմության ընթացքում, իսկ 5 տարվա կտրվածքով ջերմաստիճանային ռեկորդը հունիսին արդեն սահմանված է, հաղորդում է Euronews-ը:
Օդերևութաբանները զգուշանում են հայտարարել, թե ջերմաստիճանային ռեկորդները պայմանավորված են կլիմայի գլոբալ տաքացմամբ, սակայն կանխաեսում են, որ օդային տաք հոսանքները, որոնց տեղաշարժի արդյունքում ջերմաստիճանը բարձրանում է մինչև և ավելի քան 40 աստիճան, ավելի ու ավելի հաճախ ու երկարատև կլինեն:
Իսկ այս տարվա արտասովոր շոգի պատճառը երկու շրջանի՝ Գրենլանդիայի և հյուսիս-կենտրոնական Եվրոպայի տարածքի մթնլորտային ճնշումներն են, որոնք փակում են հարավային ցիկլոնի ճանապարհը: Այդ ցիկլանը կարող էր զովացնել շոգից «տապակվող» Եվրոպան: Առաջացել է օդային տաք հոսանք, որը ձգվում է աֆրիկյան անապատներից Եվրոպա:
Անսովոր շոգը կարող է հազարավոր մարդկանց մահվան պատճառ դառնալ: Մասնագետները հիշեցնում են, որ 2003 թվականին շոգից մահացավ 70 000 եվրոպացի: Իսկ անցյալ տարի Գերմանիայում մոտ 1000 մարդ մահացավ:
![]()