Գորիսում մեկնարկել է «Գորիսյան օրեր» միջոցառումների շարքը

Գորիսում մեկնարկել է «Գորիսյան օրեր» միջոցառումների շարքը։ Այս տարի այն մեկնարկել է Չոփչունց ձոր թաղամասում, որը երկար տարիներ բարեկարգման չէր ենթարկվել։

Միջոցառման ընթացքում թաղամասում տիրել է տոնական ու ջերմ մթնոլորտ։ Ավանդական և ճոխ սեղանների շուրջ հավաքվել են համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հրավերով Հայաստան ժամանած բարձրաստիճան պաշտոնյաներ, Ֆրանսիայի Վիեն քույր քաղաքի ղեկավարներ, Իրանից ժամանած հյուրեր, ինչպես նաև բազմաթիվ հյուրեր։

Հյուրերը շրջել են տաղավարներով, ծանոթացել Գորիսի ավանդական խոհանոցին, համտեսել տարբեր ուտեստներ և միմյանց շնորհավորել տոնական օրվա առթիվ։

«Գորիսյան օրերը» շարունակվում են՝ քաղաքը դարձնելով մշակույթի, ավանդույթների, հյուրասիրության և համախմբման մեծ տոնակատարության կենտրոն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ