![]()
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հունիս 30-ին Սերժ Սարգսյանի ծննդյան օրն էր: «ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ծննդյան 65-ամյակը նշում է տանը` ընտանեկան ջերմ միջավայրում»,- հայտնեցին Սերժ Սարգսյանի գրասենյակից։![]()
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն առաջադրեց իր թեկնածությունը 2008 թ.–ի փետրվարի 19-ին նշանակված Հայաստանի Հանրապետության 5-րդ նախագահական ընտրություններին[20]։ Փետրվարի 19–ին տեղի ունեցած ընտրություններում ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարեց, որ ընտրություններին մասնակցել է 1671027 մարդ, որից Սերժ Սարգսյանի օգտին՝ 862369, այսինքն՝ 52.82%, իսկ Լևոն Տեր–Պետրոսյանի օգտին՝ 351222, այսինքն՝ 21.5%։ Այսպիսով Ս․Սարգսյանը ընտրվում է ՀՀ երրորդ նախագահ։ Հաջորդ օրը նախագահի նախկին թեկնածու Տեր–Պետրոսյանը և նրա ղեկավարած քաղաքական ուժը համապետական հանրահավաք են անցկացնում՝ մերժելով ՀՀ ԿԸՀ–ի հրապարակած տվյալները։ Երևանի ազատության հրապարակում սկսվում են անընդմեջ բողոքի ակցիաներ (տես՝ Բողոքի ակցիաներ Երևանում 2008 թ.)։
Մարտի 1–ի լույս 2–ի գիշերը ժամը 6։20–ին ոստիկանական ստորաբաժանումները մահակների և արցունքաբեր գազի կիրառմամբ մտան Ազատության հրապարակ՝[23] այնտեղից հեռացնելով քնած ցուցարարներին։ Կեսօրից հետո լոկալ ընդհարումները վերափոխվում են զանգվածային ընդհարումների ՀՀ Ներքին զորքերի և ժողովրդի միջև Երևանի քաղաքապետարանի շենքի դիմացի հրապարակում և հարակից փողոցներում։ Արդեն երեկոյան նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցույցերը ճնշելու նպատակով հայտարարեց արտակարգ դրություն և ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումները մտցրեց մայրաքաղաք։
![]()