Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Անահիտ Շիրինյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Անահիտ Շիրինյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Անահիտ Շիրինյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- ասվում է որոշման մեջ։

Հիշեցնենք, որ ԱԽ քարտուղար է նշանակվել Ազգային ժողովի նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ