![]()
Հնդկաստանի հյուսիսային Ուտարաքհանդ նահանգում կառուցվող թունելի փլուզման հետևանքով յոթ բանվոր զոհվել է, ևս մեկը համարվում է անհետ կորած։
Այս մասին լրագրողներին հայտնել են նահանգի ոստիկանությունում, փոխանցել է ՏԱՍՍ-ը:
Միջադեպը տեղի է ունեցել թունելի ներսում սողանքի հետևանքով։ Արտակարգ պատահարի պահին թունելում գտնվել է ավելի քան 20 բանվոր, նրանցից 14-ը փրկվել է։
Փլուզման վայրում շարունակվում է որոնողափրկարարական գործողությունը։ Դրանում ներգրավված են տարերային աղետների արձագանքման ազգային ուժերը։
![]()