![]()
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին և Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Օլեգ Լյաշկոն ընդհարվել են հեռուստատեսության ուղիղ եթերում: Ինչպես փոխանցում է Известия-ն՝ «НАШ» հեռուստաալիքի եթերում պատգամավորը խոսել է առողջական խնդիրներ ունեցող ընտանիքների կյանքի դժվարության մասին, ինչին արձագանքել է Սաակաշվիլին:
«Անհամեստ հարց. Դուք և մյուս պատգամավորները չե՞ք ցանկանում Կոնչա Զասպայում գտնվող Ձեր դղյակները տրամադրել ուղեղային կաթված ունեցող մարդկանց, չե՞ք ցանկանում միլիոն դոլար հատկացնել՝ Ձեր զեկույցում ներառված երեխաների բուժման համար: Դա ավելի օգտակար կլիներ, քան այդ մասին պարզապես խոսելը»,- ասել է Սաակաշվիլին: ![]()
Սրան հետևել է Լյաշկոյի արձագանքը, ով Սաակաշվիլիին խորհուրդ է տվել վերադառնալ իր հայրենիք:
«Իսկ Դուք չե՞ք ցանկանում գնալ Ձեր հայրենի Վրաստան, որտեղ 6 տարի ժամկետով դատավճիռ ունեք»,- պատասխանել է նա:
Այս խոսքերից հետո Սաակաշվիլին սկսել է թվարկել անցած տարիների ընթացքում իր կողմից իրականացված աշխատանքները: Նա հայտարարել է, որ ինքն Օդեսայում ճանապարհ է կառուցել՝ ի տարբերություն «անիմաստ խոսող ու ոչինչ չանող Լյաշկոյի»:
Այս ամենին հետևել են քաղաքական երկու գործիչների բղավոցներն ու միմյանց ուղղված մեղադրանքները:
![]()