![]()
Օգոստոսի 13-ին՝ ժամը 19։55-ի սահմաններում, Ստեփանավան-Ամրակից ավտոճանհապարհի 2 կմ հատվածում 20-ամյա Լիլիթ Պ․-ն իր վարած «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ստեփանավան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
![]()