Հայաստանում վերացել են արտոնյալները. Արուսյակ Մանավազյան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԺ-ն քննարկում է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Բաբկեն Թունյանի թեկնածության հարցը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթում խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը հայտնել է, որ Բաբկեն Թունյանը մասնագիտական բավականին բարձր փորձ ունի, փաստացի, նախորդ երկու գումարումներում եղել է հանձնաժողովի նախագահ:

«Ադ առումով հրաշալի տիրապետում է իր գործին»,- ասել է Մանավազյանը:

Պատասխանելով ընդդիմադիրների մեղադրանքներին, թե նա չի խոսել ապագայի մասին, Մանավազյանն ասել է, որ ապագան այսօր է, որ կան այն ցուցանիշները, որ բերել է ՀՀ Կառավարությունը, և կան կատարողական բարձր ցուցանիշներ:

Ինչ վերաբերում է ներդրումներին՝ անավազյանը նշել է, որ տնտեսությունում կատարվել են միլիոնավոր դոլարների ներդրումներ:

«Նույն պատկերն է նաև բիզնես վարկերի դեպքում, որովհետև Հայաստանում վերացել են արտոնյալները, մոնոպոլիաները, փայ մտնելու, շուկաները գրավելը մեկ անձի կողմից: Այսօր քաղաքացին գիտի, որ աշխատում է օրենքի դաշտում, և օրենքը և պետությունը կանգնած են իր կողքին, որ իր տված միջոցները չեն գնում մի քանի հոգու գրպանը»,- ընդգծել է Մանավազյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ