![]()
Օգոստոսի 12-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Տեղեկություններն են ստացվել, որ Մարտունու շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Վարդաձոր բնակավայրի դաշտամիջյան հատվածից էլեկտրահարված վիճակում տեղափոխել է տղամարդու դի։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Խաչատուր Հ.-ն է, ով նույն օրը ժամը 21:10-ի սահմաններում Վարդաձոր բնակավայրի 33-րդ փողոցում արտաքին լուսավորության աշխատանքներ իրականացնելու ժամանակ հոսանքահարվել է և տեղում մահացել։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
![]()