![]()
ՆԳՆ ոստիկանությունը հերքել է Դավթաշենում կրակոցի վերաբերյալ տարածված տեղեկությունները՝ նշելով, որ նման փաստը հաստատված չէ։
Գերատեսչությունից հայտնել են, որ ոստիկանությունը օպերատիվ տեղեկություն է ստացել Դավթաշեն վարչական շրջանում տեղի ունեցած վիճաբանության մասին։ Միաժամանակ կրակոցի վերաբերյալ որևէ հաստատված տվյալ չկա, և դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում են օպերատիվ միջոցառումներ։
ՆԳՆ-ն լրատվամիջոցներին կոչ է արել հրապարակել ճշտված տեղեկություններ և զերծ մնալ մանիպուլյացնող ու ապատեղեկատվություն պարունակող հրապարակումներից։
![]()