Ձերբակալվել են «Գազպրոմ Արմենիա»-ի և աշխատակիցներ և ՔՏՀԱ տեսչական մարմնի պաշտոնյա

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 4 աշխատակից և ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 1 պաշտոնատար անձ:

Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան հատատել են Հակակոռուպցիոն կոմիտեից՝ նշելով, որ վարույթն առնչվում է նորակառույց շենքերում գազամակատակարարման գործընթացում թույլ տրված խախտումներն անտեսելու պայմաններում դրական եզրակացություն տրամադրելու համար կաշառք տալու դեպքերին։

Ձերբակալված անձանցից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, մեկի նկատմամբ՝ տնային կալանքը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ