Կեղծ աշխատակիցներ, հափշտակված ուղեբեռներ ու կրիպտոակտիվներ․ ոստիկանները հանցավոր խումբ են վնասազերծել

Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության հերթական բացահայտումը հուլիսի 23-ին է եղել։

Ոստիկանները հանցավոր խումբն են վնասազերծել՝ Քննչական կոմիտեի գործընկերների հետ իրականացնելով անակնկալ խուզարկություն։

Հայտնաբերվել և առգրավվել են նախաքննության համար էական նշանակություն ունեցող ապացուցողական տեղեկություններ։

«Կազմակերպության անդամները, ներկայանալով որպես ԱՄՆ-ում բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունների աշխատակիցներ, ձեռք են բերել տնտեսվարողների վստահությունը և ուղեբեռները տեղափոխել այլ վայր։ Հետագայում հափշտակված ուղեբեռը վաճառվել է, իսկ ֆինանսական միջոցները փոխանցվել հանցավոր կազմակերպության անդամների հաշվեհամարներին և փոխակերպվել տարբեր կրիպտոակտիվների»,- ասվում է հաղորդագրությունում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ