![]()
ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը 2 ամսով կալանավորվել է:
Այս մասին հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալվել էր ՀՀ ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։
«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ Մարտուն Գրիգորյանը ձերբակալվել էր ընտրական հանցագործության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։
![]()