Պապոյանը և ՌԴ գյուղնախարարն անդրադարձել են ՌԴ-ում ՀՀ տնտեսվարողների համար առկա սահմանափակումների վերացմանը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն Ալմաթիում հանդիպել է ՌԴ գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտի հետ։

Քննարկվել են ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր։

Անդրադարձ է կատարվել Հայաստանի տնտեսվարողների կողմից ՌԴ տարածք արտադրանքի մատակարարման և Ռուսաստանի տարածքով այլ երկրներ տարանցման ընթացքում առկա սահմանափակումների վերացմանը, ինչպես նաև լրացուցիչ վերահսկողական միջոցների կիրառմանը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնելու ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՌԴ «Ռոսսելխոզնադզորի» միջև համագործակցությունը։

Նախարար Պապոյանն ընդգծել է, որ առկա հարցերի շուրջ կառուցողական երկխոսությունն ու փոխադարձ լուծումների որոնումը կարևոր նշանակություն ունեն երկու երկրների տնտեսական համագործակցության հետագա զարգացման համար։

Կողմերը մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ