Գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել Միքայել Աջապահյանի գործով

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 25.06.2026թ. կայացված որոշման դեմ։

Վարդապետյանը համաձան չէ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի հետ և Վճռաբեկ դատարանից խնդրել է բեկանել որոշումը:

Հիշեցնենք` հունիսի 25–ի որոշմամբ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի տնային կալանքը վերացվել էր։

Երևանի վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր առաջին ատյանի կայացրած դատավճիռը։

Վարույթը փոխանցվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ