![]()
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով օգոստոսի 17-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Արաբկիր վարչական շրջանի Շահսուվարյան փողոցում։
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Մասնավորապես` Մամիկոնյանց — Շահսուվարյան փողոցների խաչմերուկից մինչև Կոմիտասի պողոտա – Շահսուվարյան փողոցի խաչմերուկ երթևեկությունը կկազմակերպվի միակողմ:
![]()