Թուրքիայում հրդեհ է բռնկվել ավելի քան 100 զբոսաշրջիկ տեղափոխող նավակում

Թուրքիայի Ֆեթհիեի շրջանում, որը հայտնի զբոսաշրջային ուղղություն է Թուրքիայի հարավ-արևմուտքում՝ մեկօրյա ծովային նավարկություն իրականացնող նավի վրա, հրդեհ է բռնկվել։

Այնտեղ են ուղարկվել ափամերձ պահպանության և ծովային ոստիկանության ուժերը։ Փրկարարներին հաջողվել է տարհանել 107 մարդու։
Ըստ նախնական տվյալների՝ զոհեր չկան։ Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ