«ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿ»-ի երեք արտադրատեսակ չի համապատասխանել սահմանված պահանջներին. ընկերությունը տուգանվել է

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը հարուցված վարույթի շրջանակում պարզել է, որ «ԱԿԶ» ապրանքային նշանի ներքո գործող ընկերության կողմից «ARMENIAN COGNAC/ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿ» գրառմամբ իրացվող երեք արտադրատեսակ՝ մի շարք ֆիզիկաքիմիական ցուցանիշներով, չի համապատասխանում Ռ 59570-2023 ԳՈՍՏ-ի պահանջներին։

Լաբորատոր փորձաքննությամբ հաստատվել է, որ վերը նշված արտադրանքները պարունակել են ոչ խաղողային ծագման սպիրտ։
Այդ արտադրատեսակներն են՝

«ARMENIAN COGNAC URARTU ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿ ՈՒՐԱՐՏՈՒ» անվանումով 3 տարի, 0,5 լ, 40%,

«ARMENIAN COGNAC URARTU ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿ ՈՒՐԱՐՏՈՒ» անվանումով 15 տարի, 0,5 լ, 40%,

«ARMENIAN COGNAC SARGIS ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿ ՍԱՐԳԻՍ» անվանումով, 5 տարի, 0,5 լ, 40%։
Տնտեսավարողի վարքագիծը որակվել է որպես սպառողների շահերը խախտող, այդ թվում՝ անարդար առևտրային գործելակերպ՝ վերջինիս նկատմամբ նշանակելով տուգանք։

Հանձնարարվել է դադարեցնել նշված ապրանքների իրացումը, իսկ այլ տնտեսավարող սուբյեկտների միջոցով դրանք իրացնելու դեպքում գրավոր հետ կանչել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ