Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Երևանում օգոստոսի 13-ի երեկոյան, 14-ի գիշերը և երեկոյան, 17-18-ը՝ երեկոյան, քաղաքի առանձին հատվածներում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ։

Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Օգոստոսի 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 13-18-ը երեկոյան ժամերին, սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։
Հանրապետության տարածքում օգոստոսի 13-ին՝ կեսօրից հետո, 14-18-ը՝ գիշերը և կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հյուսիսարևելյան և արևելյան՝ 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։ Օգոստոսի 13-18-ը Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ