Մեկնարկել են Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատի նոր վարչական շենքի շինաշխատանքները․ հետևել է ՆԳ նախարարը

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն օգոստոսի 6-ին, ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանի ուղեկցությամբ, այցելել է Արմավիրի մարզ՝ ծանոթանալու Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատի նոր վարչական շենքի կառուցման աշխատանքների ընթացքին։

ՆԳ նախարարության հաղորդագրության համաձայն՝ նախարարին ներկայացվել են ինչպես իրականացված, այնպես էլ առաջիկայում նախատեսվող աշխատանքները։

Արփինե Սարգսյանը տվել է համապատասխան հանձնարարականներ՝ ընդգծելով աշխատանքները սահմանված ժամկետներում և պատշաճ որակով իրականացնելու, ինչպես նաև հրշեջ-փրկարարների համար ծառայության ժամանակակից և արժանապատիվ պայմաններ ապահովելու անհրաժեշտությունը։

Ժամանակակից լուծումներով նախագծված նոր վարչական շենքը շահագործման կհանձնվի ամիսներ անց։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ