![]()
Ինչպես հայտնել ենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։
Զելենսկին «Տելեգրամ»-ի իր ալիքում հեռախոսազրույցի մասին գրառում է կատարել:
«Խոսել եմ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այժմ Ուկրաինայի և Հայաստանի հարաբերությունները դառնում են առավել կառուցողական, և կարևոր է, որ մեր միջև մշտական երկխոսություն կա։
Պայմանավորվել ենք նաև հետագայում կապի մեջ լինել»- հայտնել է Զելենսկին:
Նա նշել է, որ զրույցի ընթացքում կողմերը քննարկել են իր՝ վերջերս Հայաստան կատարած այցի արդյունքները, ինչպես նաև հետագա համագործակցության առաջնահերթ ուղղությունները։
![]()