Կոլումբիան եռօրյա ազգային սուգ է հայտարարել

Կոլումբիայի կառավարությունը եռօրյա ազգային սուգ է հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակի համար:

Այս մասին հաղորդում է Le Figaro-ն՝ հայտնելով, որ կիջեցվեն երկրի բոլոր կառավարական շենքերի, ինչպես նաև արտերկրում գտնվող դեսպանատների ու հյուպատոսությունների վրա տեղադրված ազգային դրոշները։

Վերջին տվյալներով՝ Կոլումբիայում տեղի ունեցած 7,4 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհվել է 254 մարդ, վիրավորվել են հազարավոր մարդիկ, որոնողակափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ