![]()
Ըստ ուկրաինական հետախուզության՝ Կրեմլը նախատեսում է մոբիլիզացնել մի քանի հարյուր հազար նորակոչիկի Պետդումայի ընտրությունից հետո և 2027 թվականին:
«Պուտինի ծրագիրը բարդ չէ. նա ցանկանում է ստեղծել այնպիսի տպավորություն, թե ռուսներն աջակցում են պատերազմին: Չէ՞ որ բոլոր այն կուսակցությունները, որոնց թույլատրվել է մասնակցել, այս կամ այն կերպ դեմ են խաղաղությանը»,- բացատրել է Ուկրաինայի նախագահը։ «Եվ հետո՝ այսպես կոչված ընտրություններից հետո, նա նախատեսում է տարեվերջին արագ լրացուցիչ զորահավաք կազմակերպել՝ ներգրավելով մի քանի հարյուր հազար ռուսաստանցու, նույնքան էլ՝ հաջորդ տարի»։
Զելենսկին հավելել է, որ Ուկրաինայի հետախուզության ու հատուկ ծառայությունների առաջ խնդիր է դրված «հնարավորինս դժվարացնել Ռուսաստանի համար նման ծրագրերի իրականացումը»։
Ռուսաստանի Պետդումայի ընտրությունը նախատեսված է 2026 թվականի սեպտեմբերի 18-20-ը։
![]()