![]()
Օգոստոսի 12-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 09։55-ի սահմաններում Ազատության պողոտա և Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 56-ամյա Կարեն Ա․-ի վարած «Nissan Tiida» մակնիշի և 47-ամյա Արման Բ․-ի վարած «Ford» մակնիշի շտապօգնության ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով Կարեն Ա․-ի ուղևոր, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 39-ամյա Էմիլլիա Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Երևան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
![]()