Ռուսաստանը հայելային պատասխաններ կտա, եթե արևմտյան երկրները զավթեն ՌԴ առևտրային նավերը. Պուտին

«Ռուսաստանը հայելային պատասխաններ կտա, եթե արևմտյան երկրները զավթեն ՌԴ առևտրային նավերը»:

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Խաղաղօվկիանոսյան նավատորմի զորավարժությունների ավարտական փուլի ժամանակ:

«Ռուսաստանը իր առևտրային նավերի զավթմանը հայելային պատասխան կտա ոչ միայն նույն ջրային տարածքներում, այլև ցանկացած վայրում, այդ թվում՝ Խաղաղ օվկիանոսում»,- ասել է ՌԴ նախագահը:

Պուտինը նաև հայտարարել է Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում հակամարտային ներուժի աճի մասին։

«Անդին ներթափանցում է ՆԱՏՕ-ն, ստեղծվում են նոր ռազմաքաղաքական բլոկներ, այստեղ տեղակայվում և տեղակայման են պլանավորվում նոր զինատեսակներ, որոնք սպառնալիքներ են ստեղծում նաև մեր երկրի համար»,- նշել է նա։

Վերջինս ընդգծել է, որ Ռուսաստանը չի սպառնում Ճապոնիային, նրա նկատմամբ որևէ հավակնություն չկա։ Ընդ որում՝ Տոկիոն դոկտրինալ փաստաթղթերում առաջին անգամ Մոսկվային դասել է հիմնական սպառնալիքների շարքին։

Պուտինն ուշադրություն է դարձրել, որ Ռուսաստանը պատրաստ է համագործակցության Արկտիկայում, այդ թվում՝ Հյուսիսային ծովային ուղով միջազգային իրավունքի շրջանակներում:

Նա նաև հայտարարել է, որ Խաղաղօվկիանոսյան նավատորմի զորավարժություններն անհրաժեշտ են նավատորմի մարտունակության պահպանման և անվտանգության ապահովման համար։ Խաղաղօվկիանոսյան նավատորմի մարտիկները լիովին կատարում են իրենց առջև դրված խնդիրները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ