![]()
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր խմբակցությունների հայտարարություններին ասել է.
Խոսելով՝ Հայ առաքելական եկեղեցու շուրջ ծավալվող քննարկումների մասին պատգամավորը հարցադրում կատարեց, թե ինչո՞ւ ընդդիմությունը 2020 թվականի վերջին չի քննադատել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, երբ վերջինը միջամտել էր քաղաքական գործընթացներին՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
«Հետաքրքիրը գիտեք, որն է, որ երբ այն ժամանակ ասում էինք սա ինչ է, ինչպես կարող է նա թույլ տալ իրեն վարչապետի հրաժարական պահանջել, ասում էին ինչ եք ասում, նա Հայաստանի քաղաքացի է: Բա, երբ որ Կտրիճ Ներսիսյանը այն ժամանակ Հայաստանի քաղաքացի էր, հիմա դատարանում հայտնվելուց էլ Հայաստանի քաղաքացի չէ՞»,-հարցադրել է Չախոյանը:
Անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի այն հայտարարությանը, թե «Հայոց հայրապետին ընտրել է հայ ժողովուրդը», Չախոյանը ասաց. «Պարոն Կարապետյան, եկեք այս ամբիոնից ցույց տվեք այն իրավական ակտը, որով հայ ժողովուրդը ընտրել է Հայոց հայրապետին: Երբ է հայ ժողովուրդը կատարել այդ ընտրությունը: Եթե հայ ժողովուրդը այդ անձին չի ընտրել Հայոց Հայրապետ, ուրեմն այդ անձը չի կարող հանդիսանալ Հայոց հայրապետ: Ես վստահ եմ իմ գործընկերներից ոչ ոք չի մասնակցել այդ ընտրությանը»:
![]()