TRIPP նախագիծն արդեն սկսվել է և կյանքի կկոչվի մոտ ապագայում. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել Նախիջևան այցի շրջանակում՝ հայտարարելով, որ TRIPP նախագծի շրջանակներում Հայաստանի տարածքով Ադրբեջանից Նախիջևան էլեկտրահաղորդման գծի կառուցման նախագիծը պատրաստ է: Նրա խոսքով՝ ադրբեջանցի մասնագետներն արդեն վերլուծություն են իրականացրել և հստակեցրել են այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծերի հենասյուները։

Ալիևը նաև հայտարարել է, որ TRIPP նախագիծն արդեն սկսվել է: Նրա խոսքով՝ օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ երկու կողմերը համաձայնության են եկել, որ նախագիծը կիրականացվի «մոտ ապագայում»:

«TRIPP նախագծի շրջանակներում Ադրբեջանի տարածքում կառուցվող երկաթուղին կհասնի Հայաստանի սահմանին արդեն հաջորդ տարի: Հորադիզ-Աղբանդ մայրուղին գործնականում պատրաստ է»,- նշել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ