Դավիթ Թադևոսյանը նշանակվել է ԱԺ-ում Կառավարության ներկայացուցիչ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Դավիթ Թադևոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Կառավարության ներկայացուցիչ։

«Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Դավիթ Թադևոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Գնումների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ»,- ասվում է որոշման մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ