Գիշերը ուկրաինական ԱԹՍ-ները hարվածներ են հասցրել Նովոռոսիյսկին. զոհվել է երեխա, կան տուժածներ. տեսանյութ

Հուլիսի 12-ի գիշերը ուկրաինական ԱԹՍ-ները մի շարք հարվածներ են հասցրել Նովոռոսիյսկին: Հարվածների հետևանքով զոհվել է ութ տարեկան երեխա, տուժել է ութ մարդ:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը:

«Նովոռոսիյսկում ութ տարեկան երեխա է զոհվել: Խորին ցավակցություններ եմ հայտնում ծնողներին: Հանձնարարել եմ Նովոռոսիյսկի ղեկավար Անդրեյ Կրավչենկոյին անհրաժեշտ ողջ օգնությունը ցուցաբերել նրա հարազատներին: Տուժել է նաև 8 մարդ, այդ թվում՝ 1 երեխա: Նրանք հոսպիտալացվել են։ Անհրաժեշտության դեպքում տուժածներին պատրաստ ենք տեղափոխել երկրամասային բժշկական հաստատություններ»,- գրել է նա։

Նովոռոսիյսկի ղեկավար Անդրեյ Կրավչենկոն հստակեցրել է, որ Արևելյան շրջանի բնակելի շենքերից մեկում ԱԹՍ-ի բեկորները ճեղքել են տանիքը, ինչի հետևանքով տուժել են կին և վեց տարեկան երեխա։ Երկու տուժածներն էլ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, օպերատիվ կերպով տեղափոխվել են քաղաքային հիվանդանոց։

Պրիմորսկի և Արևելյան շրջաններում բացվել են ժամանակավոր տեղավորման կայաններ, որոնում գտնվում է շուրջ 90 մարդ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ