![]()
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հայ աշակերտների ձեռքբերումներին:
«Այս տարի արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում մեր աշակերտները երկու բրոնզե մեդալ են շահել, իսկ թիմային պայքարում 120 երկրի մեջ զբաղեցրել են 5-րդ տեղը՝ առաջ թողնելով միայն Նոր Զելանդիային, Հոնկոնգին, Պուերտո Ռիկոյին և Իսպանիային։
Մեր թիմի մասնակիցները ներկայացնում են Երևանի, Գյումրու և Վանաձորի պետական դպրոցները և ընտրվել են ներհայաստանյան փուլում 170 աշակերտից»,- գրել է նա:
![]()