![]()
Կառավարությունը Շիրակի մարզում ավարտել է «300 դպրոց և 500 մանկապարտեզ» ծրագիրը, մարզպետարանը կառավարությանն է ներկայացնելու վերակառուցման ենթակա նոր դպրոցների և մանկապարտեզների ցանկը:
Մարզպետարանում տեղի ունեցած մարզխորհրդի նիստում անդրադարձել են նաև ընթացիկ քաղաքաշինական և ենթակառուցվածքային խոշոր ծրագրերին: Նշվել է, որ այս տարի մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընդհանուր արժեքը 15,8 միլիարդ դրամ է:
![]()