![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Քնարիկ Հարությունյանի հետ զրուցել ենք նորընտիր ԱԺ-ի աշխատանքների և ընդդիմության գործելաոճի մասին։
Խոսելով ընդդիմության կողմից 300 000 ադրբեջանցիների վերաբերյալ կեղծ օրակարագ մեջտեղ բերելու և հետո սահուն կերպով անցնելով հարցին, թե արդյոք ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը թուրք տեսել է, թե ոչ, պատգամավորն ասաց․ «300 000 ադրբեջանցիների թեզը «Ուժեղ Հայաստանը» դաշտ է բերել միայն մեկ նպատակով՝ վախեցնել մեր համաքաղաքացիներին, որպեսզի քաղաքացիները վախի խուճապի մթնոլորտում գնան և իրենց ձայն տան, բայց փաստորեն իրենց ծրագիրը չհաջողվեց, որովհետև մարդիկ չհավատացին այդ թեզին և որակեցին, որպես կեղծ։ «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորները պիտի նաև ԱԺ-ի դահլիճից մեզ բոլորիս, այդ թվում նաև քաղաքացիներին, պետք է բացատրեն, թե այդ ինչ խոսույթ էր, որտե՞ղ են այդ 300 000 ադրբեջանցիները, ե՞րբ են գալու, ինչպե՞ս են գալու»,- ասաց պատգամավորը։
Խոսելով նաև այն մասին, որ «Ուժեղ Հայաստան»-ի որոշ պատգամավորներ կարծես թե ավելի շատ տեղեկացված են Ադրբեջանի բանակից, քան հայկական և հայկական բանակի բարեփոխումները չտեսնելու են տալիս, Քնարիկ Հարությունյանն ասաց․ «Վերջին շրջանում, իրենք ամենատարբեր պաշտոնյաների խոսքն են հղում և փորձում են մեզանից մեկնաբանություն ստանալ։ Ինձ համար ամեն դեպքում հասկանալի չէ իրենց խոսույթը, որովհետև տպավորություն է, որ իրենք հարևան երկրի խոսնակներն են և նրանց թեզերն ամենաշատն իրենք են օգտագործում և տարածում»,- հավելեց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում
![]()