![]()
Իրաքի Քուրդիստան շրջանում Տիգրիս գետի ափին կառուցված Մոսուլի ջրամբարի ջրերի մակարդակը երաշտի պատճառով իջել է, ինչի արդյունքում բացահայտվել են 3400 տարի առաջ կառուցված պալատի ավերակները:
Հնագիտական պեղումներ իրականացող՝ քրդերից ու գերմանացիներից կազմված խումբը հայտարարել է, որ բացահայտումը կօգնի նոր գիտելիքներ ստանալ Միտտանի կայսրության մասին, որը Հին Մերձավոր Արևելքի ամենաքիչ ուսումնասիրված կայսրություններից է:
Պալատն ի սկզբանե գետից մոտ 20 մետր բարձրության վրա է եղել, իսկ ավելի ուշ կառույցը կայունացնելու նպատակով կավե աղյուսներից պատ է կառուցվել՝ ընդգծելով պալատի տպավորիչ ճարտարապետությունը:
![]()
Հնավայրում հատյնաբերվել են որմնանկարներ և հնագույն տեքստեր: Վերջիններս ուղարկվել են Գերմանիա՝ վերծանելու:
![]()
![]()
![]()
![]()
![]()