Երևանի հանրային տրանսպորտի ավտոբուսներից մեկում քաղաքացի է մահացել

Երևանի ավտոբուս ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ քիչ առաջ ցավալի դեպք է տեղի ունեցել թիվ 67 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտում:

Տիգրան Մեծի պողոտայում ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, ինչից հաշվված րոպեներ անց ժամանած Շտապօգնության ծառայությանը չի հաջողվել փրկել ուղևորի կյանքը և արձանագրվել է վերջինիս մահը։

«Ցավակցում ենք քաղաքացու ընտանիքին և հարազատներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ