Ինչ են հայտնում ՆԳՆ-ից ու Առողջապահության նախարարությունից՝ Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածնի վիճակի մասին

Ոստիկանությունը այժմ ծավալուն միջոցառումներ է իրականացնում օգոստոսի 10-ին Երևանի Հալաբյան փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերված երեխայի հետ կապված դեպքի բացահայտման ուղղությամբ: Այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում հայտնեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:

Առողջապահության նախարարությունից էլ հայտնեցին, որ նորածնի վիճակը այս պահին բավարար է և նրա կյանքին սպառնացող վտանգ չկա:

Նշենք, որ նորածինը իգական սեռի է, քաշը 2550 գրամ, իսկ հասակը՝ 48 սմ:

Հիշեցնենք, որ նախօրեին ժամը 20.43-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի 13 շենքի մոտ շորի մեջ փաթաթված նորածին երեխա կա։ Ոստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ նորածինն արագ տեղափոխվել էր բժշկական կենտրոն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ