![]()
«Երեխայի կյանքին վտանգ չի սպառնում»,- լրագրողներին հայտնել է ՎԱՊՄԳՀԻ նորածնային ծառայության ղեկավար Արշակ Ջերջերյանը՝ խոսելով երեկ Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածնի առողջական վիճակի մասին։ «Երեկ երեկոյան ահազանգ էր ստացվել, որ ընդունարանում՝ շտապօգնության մեքենայով և ոստիկանության ուղեկցությամբ, նորածին է ընդունվել։
Բժշկուհին զննել էր երեխային, գնահատել վիճակը ծանր։ Հիմա երեխայի մարմնի ջերմաստիճանը նորմալ է, շնչառական անբավարարություն ունի, որի հետ կապված հատուկ ապարատի տակ է»,- նշել է բժիշկը։
«Երեխան բուժհիմնարկում չի ծնվել, կլինիկա ընդունվելիս՝ պորտալարը կապված է եղել, բայց կտրված չի եղել»,- ասել է Ջերջերյանը՝ հավելելով, որ սոցիալական ծառայությունից այցելել են փոքրիկին. բուժումն ավարտելուց հետո նրան կտանեն մանկատուն։
![]()