Մենք վերցրել ենք դատարկ թուղթ և վրան սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ. Ջուլհակյան

«Նոր Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղում չկա»:

Այս մասին ԱԺ-ում մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության ընթացքում ասել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Արուսյակ Ջուլհակյանը:

«Նախաբանը, որը ենթադրվում է, որ պետք է լինի նախագծում, չի պարունակում հղում անկախության հռչակագրին: Այդտեղ Ալիևը ոչ մի կապ չունի, որքան էլ որ դուք խոսեք այդ մասին և այդ հարցը շահարկեք: Որևէ բան Սահմանադրության տեքստից չի հանվել, որովհետև մենք գրում ենք նոր Սահմանադրություն:

Մենք ոչ թե վերցրել ենք Սահմանադրությունը և մեջից ինչ-որ բաներ ջնջել կամ ավելացրել, այլ վերցրել ենք դատարկ թուղթ և վրան սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ: Կարևորն այն է, որ յուրաքանչյուրս առաջնորդվենք մեր պետականության ամրապնդման և ժողովրդի, մեր պետության տարածքում հարատևության ապահովման հրամայականով»,- ասել է Ջուլհակյանը:

Անդրադառնալով հրապարակման ժամկետներին՝ նա նշել է, որ դեռ ունեն քննարկումների կարիք, այդ թվում՝ թիմի ներսում, հրապարակման ժամկետը մինչև տարեվերջ է:

«Հենց պատրաստ լինի, վերջնականացնենք ու զգանք, որ դա ամբողջական տեքստն է ու արժանի է հանրությանը հրամցնել որպես Սահմանադրության արդեն եղած նախագիծ, կհրապարակենք»,- ընդգծել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ