Թույլ չեմ տալու, որ ընդդիմադիր պատգամավորները գան, մատնանշեն խնդիր և իրենց առաքելությունը համարեն ավարտած

«Իմ աշխատելաոճը բավականին այլ է լինելու, ես թույլ չեմ տալու, որ ԱԺ-ի ամբիոնից մասնավորապես ընդդիմադիր պատգամավորները գան, մատնանշեն խնդիր և իրենց առաքելությունը համարեն ավարտած»:

Այս մասին Ազգային ժողովում մշտական հանձնաժողովների նախագահների հարցի քննարկման ժամանակ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից Պաշտպանության և անվտանգային հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրված Վիլեն Գաբրիելյանը:

«Առաքելությունը դրանով չի ավարտվելու, իրար հետ ճիշտ մատնանշման պարագայում հետևողական աշխատելու ենք այդ խնդիրների լուծման համար: Իրար հետ ենք գնալու այդ խնդիրների լուծմանը, դուք դրանով օգնելու եք ոչ թե ՔՊ-ին, այլ ՀՀ քաղաքացիներին և քաղաքական առումով նպաստելու եք ձեր առաջխաղացմանը: Այս ամբիոնից հնարավորինս հնչելու են ստույգ խոսքեր և տվյալներ»,- ասել է նա:

Գաբրիելյանը միաժամանակ նկատել է. «Անկախ իմ անձնական վերաբերմունքից մարդու հանդեպ՝ քաղաքական գործընթացի մեջ ես պարտավոր եմ լսել մարդուն, որովհետև չեմ բացառում, որ անկախ իմ անձնական վերաբերմունքից, իր ասելիքի մեջ կարող է լինել ճշմարտության հատիկ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ