Երևանում լուսակիրի չգործելու պատճառով վիճաբանած անձինք ձերբակալվել են

Oգոստոսի 10-ին՝ ժամը 22։55-ի սահմաններում, Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում լուսակիրի չգործելու պատճառով մի քանի ավտոմեքենաների վարորդների միջև վիճաբանություն է տեղի ունեցել:

ՆԳՆ-ից «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, որ դեպքից կարճ ժամանակ անց համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները երկու հոգու խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել են և տեղափոխել Արաբկիրի բաժին:

«Օգոստոսի 10-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես են երկու անձինք Կոմիտաս-Փափազյան խաչմերուկում երթևեկության ժամանակ միմյանց չզիջելու հարցի շուրջ վիճաբանում և հարվածում միմյանց։

ՆԳՆ ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով միջադեպին մասնակից երկու անձ հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին։

Կազմված փաստաթղթերը և անձինք ներկայացվել են նախաքննական մարմին»,- ասվում է ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ