Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ահազանգից հետո քաղաքի մուտքի մոտ տեղադրված դրոշը թարմացվել է

Օրերս Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ահազանգել էր, որ Գյումրու համայնքապետարանը չի կարողանում հոգալ անգամ համայնքի մուտքի դրոշների պատշաճ վիճակը։

«Համայնքի մուտքը Գյումրու առաջին տպավորությունն է թե՛ բնակիչների, թե՛ հյուրերի համար։ Սակայն այսօր անգամ այդ հատվածի պատշաճ տեսքն ապահովելը համայնքային իշխանության համար կարծես չափազանց մեծ խնդիր է դարձել։

Եթե անգամ համայնքի «դեմքը» ներկայացնող դրոշների պահպանությունն ու պատշաճ տեսքը չեն ապահովվում, ապա խոսել համայնքի ընդհանուր կառավարման արդյունավետության մասին առավել քան դժվար է։

Գյումրեցիների ներկայացրած տեսանյութում ակնհայտ երևում է քաղաքի մուտքի դրոշների անմխիթար վիճակը»,- ասվում էր հայտարարության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ