Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք. այն զգացվել է մի շարք բնակավայրերում

Օգոստոսի 10-ին՝ տեղական ժամանակով ժամը 23։11-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 19։11-ին), ՀՀ ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է հյուսիսային լայնության 40.25⁰ և արևելյան երկայնության 46․02⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 3․8 մագնիտուդով երկրաշարժ։

Փրկարար ծառայությունից հայտնում են, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:

Նշվում է, որ երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Մարտունի քաղաքներում և Սոթք, Ծովակ, Վարդենիկ, Կարճաղբյուր, Ծովինար, Կութ գյուղերում 2-3 բալ ուժգնությամբ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ