![]()
Լոս Անջելեսի ոստիկանությունը Կալիֆոռնիայի Հիդդեն Հիլզ փակ գոտում գտնվող Քիմ Քարդաշյանի տունը թալանելու համար կասկածվող տղամարդու է ձերբակալել։
Los Angeles Times-ը հայտնում է, որ տղամարդը ներխուժել է առանձնատան տարածք, երբ տան տերերը տանը չեն եղել։ Նրան նկատել են այն պահին, երբ իրերը բեռնելիս է եղել կալվածքում գտնվող մեքենաներից մեկի մեջ։
Պարբերականը նշում է, որ ենթադրաբար գողը մտադիր է եղել փախչել այդ մեքենայով։
Նրա ինքնությունը դեռ չի բացահայտվում, քննությունը շարունակվում է։
![]()